Նոր եկեղեցի է հայտնաբերվել Սպիտակ վանքում

Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում իրականացվող ինտենսիվ հնագիտական աշխատանքները տվել են բացառիկ արդյունք․ բացվել են նախկինում անհայտ եկեղեցու հիմքեր՝ շատ լավ պահպանված խորանով և մկրտության ավազանով։ Ինչպես ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ներկայացրեց պեղող հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ Դիանա Միրիջանյանը՝ եկեղեցին կից է գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից։ Նորահայտ եկեղեցին ունի փոքր չափեր։ Շատ լավ պահպանվել է խորանը, դեպի խորան բարձրացող 2-3 շարք քարե աստիճանները և սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատի տակ՝ մկրտության ավազանը։ Եկեղեցու պատերը կառուցվել են ճեղքված քարերով՝ ամրացված հողի և կավի շաղախով։
Նորահայտ այս եկեղեցու մասին որևէ հիշատակություն չկա։ Վանքի նախկին ուսումնասիրողները, մասնավորապես՝ Գարեգին Հովսեփյանը և Սեդրակ Բարխուդարյանը իրենց ուսումնասիրություններում չեն անդրադարձել այս կառույցին, ինչը վկայում է, որ եկեղեցին վաղուց է ծածկված եղել հողի հաստ շերտով։
Լանջանիստ գյուղից 1,5 կմ հեռավորության վրա գտւնվող այս համալիրը «Սպիտակ վանք» անվանումն ստացել է սպիտակ սրբատաշ ավազաքարով կառուցված լինելու պատճառով։ Հուշարձանը ներառում է գլխավոր եկեղեցին, եկեղեցու շուրջ սփռված XIII-XVII դդ. գերեզմանոցը, 4-5 սենյակներից կազմված օժանդակ շինություններ, որոնք ավերված են: 1301թ-ով թվագրվող գլխավոր եկեղեցին ուղղանկյունաձև միանավ բազիլիկ է:
Սպիտակ Վանքը մեծապես տուժել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։

Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
607Երեկ, 00:24
Քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Հայաստանում են հանդիպում (լուսանկար)
33630.08.2026, 22:30
«Այս դռների կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնաս»․ Հովիկ Ավանեսով
44830.08.2026, 02:06
Երիցվանք վանական համալիրում պեղումներն ավարտվել են
56628.08.2026, 15:48
«Հերթական հուշարձան-շենքը «կզացրեցին»»․ Հայկ Դեմոյան
50128.08.2026, 13:42
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
56627.08.2026, 10:12
Աշխարհում ծնելիությունն առաջին անգամ իջել է բնակչության բնական վերարտադրության մակարդակից ցածր
222725.08.2026, 22:36
Ճապոնիայում մարդիկ ձեռքով տեղափոխել են 360 տոննա կշռող ամրոցի աշտարակը (տեսանյութ)
218125.08.2026, 22:24