«Նիկո՛լ, դու ես պատասխանատու և մեղավոր»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ, դու ես պատասխանատու և մեղավոր...
- Որ սպասվող պատերազմի մասին իմանալով, բանակը մարտական վիճակի չի բերվել։
- Որ նախատեսված լրահամալրում չանելով մարդկանց կոչ էիր անում՝ տնից սաղավարտ վերցնել ու գնալ առաջնագիծ։
- Որ պատերազմի ժամանակ ռազմական գաղտնիքներ էիր հանրայնացնում։
- Որ հոկտեմբերին ավելի նպաստավոր պայմաններով հրադադար չկնքեցիր։
- Որ նոյեմբերի 9-ին ստորագրեցիր փաստաթուղթ, առանց կրակոցի հանձնելով պատերազմի ժամանակ պահված Արցախի շրջանները, հետ չստանալով ռազմագերիներին։
- Որ Պրահայում ճանաչել ես Արցախը թշնամի պետության կազմում՝ փակելով Լաչինի միջանցքի հարցը ու մատնելով տասնյակ հազարավոր մարդկանց էթնիկ զտումների։
- Որ երբ քեզ հարմար ա, ասում ես, որ դու չես որոշում արցախցիների ճակատագիրը ու կապ չունես, բայց իրենց փոխարեն իրենց համար ճակատագրական փաստաթղթեր ես ստորագրում։
- Որ քո օրոք Հայաստանի սուվերեն տարածքից պաշտոնական 200 քառակուսի կմ օկուպացվել է (ոչ պաշտոնական՝ 300) և թշնամին հրաժարվում ա դուրս գալ մեր տարածքից:
- Որ սահմանազատումը անում ես առանց որևէ երաշխիքների, կնքված պայմանագրի ու միջազգային մոդերատորների։
- Որ նոր պատերազմով ես վախեցնում սեփական ժողովրդին՝ թշնամի պետության ղեկավարության հետ զուգահեռ և համահունչ։
- Որ անդադար ստում ես բանակցային գործընթացի մասին, քո ընդունած որոշումների մեջ մեղադրելով ուրիշներին։
- Որ սեփական իշխանությունը երկարացնելու համար Հայաստանի ինքնիշխանությունը հանել ես աճուրդի։
- Որ անդադար կոռուպցիոն սկանդալների, ձեր ճոխ կյանքի ֆոնին զինվորականները կիսաքանդ տնակներում վառվում են, որովհետև տարրական պայմաններ 4 տարում չեն ստեղծվել։
- Որ ոստիկանը Երևանում ընդդիմադիր ծեծելու համար պարգևավճարներ ա ստանում, իսկ անմարդկային պայմաններում դիրքերում առաջնագիծը պահող զինվորականը՝ շեշտակի ավելի ցածր աշխատավարձ։
- Որ ամբողջ համակարգդ լծված ա պատմության, եկեղեցու, մշակույթի ու հայկական իդենտիֆիկացիայի դեմ պայքարին։
- Որ քեզ հետ բերել ես քո բարքերը՝ ատելություն, բարոյական գծերի բացակայություն, թշնամանք ու պառակտվածություն։
Ցանկը շարունակելի ու շարունակելի ա...
Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ քեզ չեմ շնորհավորում, քեզ համար սա զուտ հերթական մի տոն ա, որից մեզ զրկելու համար արեցիր ամեն հնարավորը ու անհնարինը»։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8803:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
9602:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
17100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
84Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
81Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
82Երեկ, 23:36