«ԵՄ դիտորդները Հայաստանում են բացառապես ԵՄ շահի համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ունեցել է Հայաստանի շուրջ անվտանգային մրջավայրի և կայունության կառավարելիության հարցում որոշակի օգտակարություն, թերևս կասկած չկա:
Իհարկե, այստեղ կա մյուս հարցը, թե ի՞նչ գնով է կայացվել այդ առաքելության համաձայնությունը: Փաստացի, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ առաքելության տեղակայումը կայացվել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով: Հիշեցնեմ, որ դիտորդների տեղակայման որոշումը կայացվել է հենց Պրահայի քառակողմ համաձայնության շրջանակում:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Ադրբեջանի՝ Արցախի ռեինտեգրացիայի օրակարգի առաջմղումը սկսել է 2022 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումով: Երևանը հրաժարվել է քննարկել ռեինտեգրացիայի բովանդակություն, ինչից երկու շաբաթ անց եղել է հարձակումը Ջերմուկի ուղղությամբ, որին էլ երեք շաբաթ անց հաջորդել է Պրահայի քառակողմ համաձայնությունը:
ԵՄ դիտորդների տեղակայումը ըստ էության եղել է ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխիքը՝ Հայաստանը դրանից օգտվել է այնքանով, որքանով, այլ եղել է երաշխիք, որ Հայաստանը չի հրաժարվի «ռեինտեգրացիայի» տրամաբանություն ենթադրող բրյուսելյան գործընթացից:
Այս կարծիքիս շատ պարզ օրինակը այն է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը անգամ չի կարողացել Հայաստանին գործուն կերպով օգտակար լինել իր իսկ սուվերեն տարածքում քաղաքացիական արդյունաբերական ձեռնարկություն կառուցելու հարցում: Խոսքս Երասխի գործարանի մասին է: ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ կերպ չի զսպել դրա հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ի վերջո Հայաստանի կառավարությունը ստիպված է եղել տեղի տալ և հրաժարվել իր իսկ սուվերեն տարածքի այդ հատվածում գործարան կառուցելուց, պետական բյուջեից ըստ էության փոխհատուցում տրամադրելով սեփականատիրոջը՝ գործարանն այլ վայր տեղափոխելու համար:
ԵՄ դիտորդները այդ առնչությամբ տարածեցին իր բնույթով ցինիկ մի հայտարարություն՝ «օգնել են գործարանի տեղափոխումը իրականացնել անվտանգ»:
Երբ կա Երասխի գործարանի օրինակը, առնվազն քաղաքական խոսակցություն չէ այն, որ ԵՄ դիտորդները զսպում են Ադրբեջանին: Եթե ի վիճակի էին զսպել, կզսպեին Երասխի գործարանի ըստ էության «անշառ» հարցում:
ԵՄ դիտորդները Հայաստանում են բացառապես ԵՄ շահի համար: Իհարկե այնպես, ինչպես Հայաստանի առնչությամբ ցանկացած ուժային կենտրոնի գործողություն կամ վերաբերմունք: Բոլորն էլ իրենց շահի համար են: Եվ բոլորն էլ, այդ թվում ԵՄ-ն, ոչ պակաս իրենց շահն ունեն Ադրբեջանի հետ:
Եվ, երբ Հաջիևը բարձրացնում է հարց, որ առաքելությունը հանվի Ադրբեջանի հետ սահմանից, ապա շատ հետաքրքիր է, թե դրա հանդեպ ինչպիսին է լինելու ոչ միայն Երևանի, այլ նաև Բրյուսելի վերաբերմունքը: Նաև Փարիզի, որը եղել է քառակողմ համաձայնության մասնակից»:

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
8302:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
8400:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
8600:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
96Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
98Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
81Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
147Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
76Երեկ, 22:42