«Եկեղեցու վրա հարձակումները խաղաղության գործընթացի մա՞ս են»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 281 Հինգշաբթի, 16 հոկտեմբերի, 2025 թ., 13:48 Հնարավո՞ր է՝ Ձեր կողմից հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խաղաղության գործընթացի մաս են կազմում, քանի որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններից հետո հոգևորականներ են կալանավորվում։ Լրագրողի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնականան են։ ՀԱԵ պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, ի՞նչ է տեղի ունեցել, եկեղեցին փլուզվե՞լ է»,-պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին չի հետևում։ Նրա խոսքով լուրերից է իմացել, որ հաղորդում է եղել, որի հիման վրա հոգևորականները ձերբակալվել են․ «Ես բացառում եմ, որ այս գործընթացները որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերից կամ օրենքի շրջանակներից: Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և էլ չեմ ասում, որ չեմ կարծում՝ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
