«Արցախցիների վերադարձի հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգ՝ միջազգային անվտանգության երաշխիքներով»․ Բագրատ Սրբազան
![]() 199 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2024 թ., 11:54 «Ամոթով եմ գալիս «Եռաբլուր», այսօր ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու օր։ Արցախի ժամանակավորապես կորուստն ուղղակի անպատվություն է մեզ համար և միևնույն ժամանակ գողացված ուրախության իրականություն, որը մեզ պետք է մղի անընդհատ պայքարի, հակառակ նրա, թե աշխարհն ինչ կասի, թե թշնամական իշխանությունն ինչ կասի»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ «Արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի։ Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում՝ միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն։ Էն մարդիկ, ովքեր գլխապատառ պարում էին Շուշիում, այսօր ուրացել են Արցախը, այն վերակոչել են Լեռնային Ղարաբաղ, և այո՛, մեր գողացված կենսագրության խարանը Նիկոլ Փաշինյան անունով երևույթի ճակատին է»,-ասել է Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով առաջիկա անելիքների վերաբերյալ հարցին՝ նշել է․ «Շատ բան է կախված այսօրվանից, ժամանակ չունենք. այս ընթացքը բեկելու, կասեցնելու պահն է։ Նժարին ոչ միայն մեր գոյությունն է դրված, այլ մեր պատիվն ու պատասխանատվությունը մեր նահատակների առաջ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
