«Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի սուտ է ասել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի սուտ է ասել՝ հայտարարելով․ «Ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր»։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի տարածքները, կադաստրից տրված, սեփականության իրավունքի վկայական ունեցող թվով 58 հողատարածք, չգիտեմ ինչի դիմաց, անօրինական կերպով, հանձնել է Ադրբեջանին, որի հետևանքով նորակառույց դպրոցը սահման դարձած պատից մոտ 40 մետր հեռավորությամբ է գտնվում, Նիկոլ Փաշինյանը անպատասխանատու կերպով ասել է, թե երբեք Կիրանցում դասի գնալն ու ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Ես բազմիցս եղել եմ Կիրանցի դպրոցի նախկին շենքում, որը վթարային էր, սակայն այդ շենքից (մինչև Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելը) Ադրբեջանի հետ սահմանը կիլոմետերով հեռու էր։ Նիկոլ Փաշինյան, եթե Կիրանցի նորակառույց դպրոցում լիովին անվտանգ է, ինչու էիր առաջարկում ադրբեջանական զինուժի տեսադաշտից այն ծածկելու համար դպրոցի առաջ ծառեր տնկել։ Եթե Կիրանցում այդքան անվտանգ է, բարձրաստիճան ՔՊ-ականների երեխաներին ուղարկիր Կիրանց, Ադրբեջանի սահմանից 40 մետր հեռավորությամբ սովորելու»:

«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
208Երեկ, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
60219.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
69418.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
69718.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
75617.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
63516.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
59416.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
62716.09.2026, 11:30