Բանգլադեշում բանվորների բողոքի ակցիաների պատճառով փակվել են տասնյակ տեքստիլ գործարաններ

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում մոտ 70 տեքստիլ գործարան փակվել է աշխատողների կողմից չորեքշաբթի կազմակերպված բողոքի ակցիաների պատճառով, հայտնում է տեղական Dhaka Tribune լրատվամիջոցը։
«Չորեքշաբթի օրը կարի արդյունաբերության աշխատողները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոնք հանգեցրել են Դաքայում և Աշուլիայում առնվազն 70 գործարանի փակմանը»,- գրում է թերթը։
Ցուցարարները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Որոշ գործարաններ, ինչպես պարզաբանում է թերթը, փակվել են իշխանությունների կողմից՝ հետագա սրացումներից խուսափելու համար, քանի որ բողոքի ցույցերը հանգեցրել են բախումների ու վանդալիզմի գործողությունների։ Բացի այդ, բանվորները փակել են որոշ ճանապարհներ, ինչը հանգեցրել է խցանումների։ Պահանջվել է բանակի և ոստիկանության միջամտությունը՝ կարգուկանոնը վերականգնելու համար:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
49116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
76813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
91311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
96509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
94809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
113506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
118305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
272904.11.2026, 23:31