«Գոնե բացատրություն տուր տնավեր դարձած քո ժողովրդին»․ Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ տարի առաջ 2023թ․ սեպտեմբերի 9-ը ճակատագրական եղավ Արցախի անկման համար: Այդ օրը երկարաժամկետ բլոկադայի մեջ գտնվող, վերջին օրերին արդեն սովահարության և առանց ապագայի հույսի, հոգեբանական, բարոյական և ֆիզիկական կտտանքների ենթարկված ժողովրդին առանց տեղեկացնելու, թե վերջապես թշնամին ի՞նչ է ուզում իրենցից, ինչպե՞ս կարելի է չհայաթափել Արցախի սուրբ հողը, չհամաձայնեցնելով ժողովրդի հետ՝ արդյոք նա ուզո՞ւմ է դառնալ գաղթական, թե՞ ուզում է մնալ իր շենում: Որոշվեց, որ պետք է իշխանությունը փոխվի Արայիկին փոխարինելու եկավ ոմն՝ Սամվել Շահրամանյան, ու մենք այդ մարդուց արդեն մեկ տարի է մեկ հոդաբաշխ նախադասություն չենք լսել, թե ինչո՞ւ ընկավ Արցախը, միակ լսածս նրա հոխորտանքն ու սպառնալիքն էր շարքային արցախցիներին ներկայացուցչության դիմաց: Այս մարդը անգամ բացատրություն չտվեց, թե ինչո՞ւ ԱՀ նախագահները չգնդակահարվեցին, այլ գերեվարվեցին և հիմա Բաքվում են: Այս ամենին մասնակից է եղել ԱՀ ամբողջ ռազմաքաղաքական էլիտան, որը հիմա շատ լավ տեղավորվել է Երևանում, Ռուսաստանում, Եվրոպաներում ու ԱՄՆ-ում: Շահրամանյան Սամվել, գոնե մարդ գտնվիր ու բացատրություն տուր տնավեր դարձրած քո ժողովրդին, ինչո՞ւ համաձայնվեցիր խփել Արցախի դագաղի վերջին մեխը, դու ընդանրապես ո՞նց ես ապրում սրիկա...»։

«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
1901:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
2400:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3600:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
8600:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
91Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
124Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
130Երեկ, 21:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
129Երեկ, 20:37