«ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների մասին». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. ««Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայում վերաբերում է մեր երկրի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին։
Թեև Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, սակայն վերջին չորս տարիներին դրանք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկու երկրներում էլ գործընթացում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման վերաբերյալ տեսակետներին, ապա պետք է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքներում երրորդ կողմի ներգրավվածությունը։ Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», - այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօրվա հայտարարություններին ի պատասխան։
Սա ևս մեկ անգամ փաստում է՝ Ադրբեջանը ոչ մի թուղթ չի ստորագրելու։ Մյուս կողմից էլ, մինչ ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների, մեր երկիրը «Արևմտյան Ադրբեջան» կոչելու պետական քաղաքականության մասին, Ադրբեջանը շարունակում է դնել ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ՝ դրանով իսկ ուղիղ միջամտելով ՀՀ ներքին գործերին»։

«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3617:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
3316:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
3716:42
«Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում»․ Տաթևիկ Հայրապետյան
4816:24
«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը․ sms եկա՞վ Կառավարությունից»․ լրագրողը՝ Լուսինե Քոչարյանին (տեսանյութ)
6016:06
«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան
6015:54
«ԵՄ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցադրական հետաքրքրությունը պայմանավորված է ՌԴ-ին վնաս հասցնելու ձգտմամբ». Մասլեննիկով
9215:43
ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
8015:30