«Ուզում են արդարացնել իրենց չգալը՝ մեղքը բարդելով եկեղեցու վրա»․ Միքայել Աջապահյան
![]() 176 Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ., 14:18 «Դեռ ամիս առաջ Մայր Աթոռում ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել, որ իշխանություններին՝ օրվա վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին պետք է հրավիրել սեպտեմբերի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը՝ անկախ ամեն ինչից»,- 24TV-ի եթերում ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ստացել։ «Հրավերները պատրաստ էին առաքման և, դա իմանալով, իշխանությունը հայտարարել է, որ հրավեր չի եղել։ Իմ և մյուս հոգևորականների հեռախոսները հատուկ ծառայությունների կողմից լսվում են առավոտից մինչև իրիկուն։ Իրենք ունեն ականջներ նաև Մայր Աթոռում։ Ուրեմն, իրենք շատ լավ տեղյակ էին։ Երբ եկեղեցին արդեն պատրաստվում է հրավերներ ուղարկել, մեկ օր առաջ հայտարարում են, որ հրավիրված չեն։ Սա խոսում է արդեն միտումի մասին։ Այս պահին հրավեր արդեն գնացել է։ Իրենք ուզում են արդարացնել իրենց չգալը՝ մեղքը բարդելով եկեղեցու վրա, իբր եկեղեցին չի հրավիրել։ Սա լրիվ մանիպուլացիաների ոլորտից է։ Եթե իրենք հայ քրիստոնյա են, իրենք պետք է լսեին, տեսնեին, վեր կենային և գային»,-նշել է արքեպեսկոպոսը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
