«Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած` տրանսպորտի սակագնային նոր համակարգն ավագանին չընդունեց
![]() 189 Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ., 20:00 Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ներկայացրել էր որոշման նախագիծ, որն առնչվում է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների շրջանակում փոխադրավարձը սահմանելուն: Նախագծով առաջարկվում էր նաև ուժը կորցրած ճանաչել Երևանի ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշումը, որն առնչվում է տրանսպորտի սակագնի նոր համակարգին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ նախագծին գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Տիգրան Ավինյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվող նախագիծը տրանսպոտային համակարգի հետ կապ չունի: «Հանրային ձայնը» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով, որ առաջարկը ընդդիմադիր խմբակցությունն է ներկայացրել: Քվեարկության արդյունքում ընդդիմադիր խմբակցության առաջարկած նախագիծը չընդունվեց: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
