«Իմ պաշտպանական ճառը չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»․ Հրայր Թովմասյան
![]() 220 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ., 13:42 Ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում նա կներկայացնի իր պաշտպանական ճառը։ Մինչ ճառը ներկայացնելը, Թովմասյանն ասաց, որ այս դատավարությունը, կառուցվելով իր շուրջը, վաղուց արդեն իր մասին չէ․ «Եթե ես իրավունք ունենայի ընտրություն կատարելու երկու բանի միջև․ ես հանցագործություն եմ կատարել, ես մեղավոր եմ ու իմ նկատմամբ կատարվելու է մեղադրական դատավճիռ և այն դատավարության, ինչ որ տեղի է ունենում հիմա, ես կնախընտրեի առաջինը։ Որովհետև առաջինի դեպքում տուժողը, բացասական հետևանքներ կրողը ես կլինեմ, բայց այս դատավարության տուժողներն ու բացասական հետևանքները կրողները անթիվ են։ Հետևանքները չի սահմանափակվում միայն ինձնով, այն դուրս է գալիս, տարածվում է, և այս դատաքննության ավարտով էլ այն չի ավարտվի։ Ինչո՞ւ եմ ասում, որ ես նախընտրած կլինեի հանցագործություն կատարած լինել ու դատապարտվել, քան թե լինել այս դիրքում։ Շատ պարզ պատճառով՝ այն, նախ և առաջ, կլիներ արդար։ Այս դատավարությունը, կառուցվելով իմ շուրջը, վաղուց արդեն իմ մասին չէ, հետևաբար իմ պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
