Առանց հայհոյանքի ու վեճերի․ «Հրապարակ»
![]() 165 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 08:48 «Հրապարակ»-ը գրում է․ «Ամառային արձակուրդներից հետո իշխանության և ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված: Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, թե ինչու սահմանազատման կանոնակարգում քարտեզ չեք նշել, ասենք՝ 75 թվականի քարտեզը, որ Ադրբեջանը նոր քարտեզով գա ու նոր պահանջնե՞ր ներկայացնի: Արթուր Խաչատրյանի հարցի մեջ մի թեթև անդրադարձ կար սահմանազատման թեմային, սակայն, մեծ հաշվով, իշխանությանը պատին դեմ չտվեցին՝ սահմանազատման նման փաստաթուղթ ստորագրելու և պետությունը նոր զիջումների տանելու համար։ Մի քիչ Փաշինյանին նեղեց Ագնեսա Խամոյանը՝ կրիմինալ իրավիճակի ու Նալբանդյան գյուղում սպանության համար, և վերջ: Բայց երկուստեք ավելի մեղմ էին հռետորաբանությունն ու լեքսիկոնը: Դիցուք, Լևոն Քոչարյանը նախկինի պես Նիկոլ Փաշինյանին «կառավարության գլուխ» չանվանեց, այլ նրա մասին խոսելիս «Հայաստանի Հանրապետության վարչապետ» ասաց։ Իսկ Փաշինյանն էլ ամբիոնից ոչինչ «թափ չտվեց» և ոչ մի հիստերիկ ու գռեհիկ պիտակ չօգտագործեց»։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
