Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հանցավորության մասին լուրերը չափազանցված են»․ Նիկոլ Փաշինյան

«Հանցավորության մասին լուրերը չափազանցված են»․ Նիկոլ Փաշինյան
183
Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ., 12:18

Այսօր Կառավարության նիստի ժամանակ ուժային կառույցների ներկայացուցիչները ներկայացրեցին հանցավորության մակարդակի վերաբեյալ վիճակագրական տվյալներ։
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խոսեց հանցագործությունների բացահայտումների մասին․ «Եթե մենք գնահատում ենք հանցավորության մակարդակը և իրավապահ համակարգի աշխատանքը, պետք է նաև անդրադառնանք հանցագործությունների, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտելիության աստիճանին։ ՀՀ-ն այս մասով բարձր ցուցանիշներ է ապահովում, 90 և ավել տոկոս բացահայտելիություն ունենք»,-ասաց Քյարամյանը։
Վիճակագրական տվյալները լսելուց հետո Փաշինյանն ասաց․ «Լուրերը, թե հանրապետությունում հանցավոր վակխանալիա է, առնվազն չափազանցված են»։

Կառավարության նիստը