Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին, որոնք լինելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին, թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել։
Բանն այն է, որ իշխանությունները դեռ Առուշ Առուշանյանի հետ հարցերը լուծված չեն համարում, մինչև խորհրդարանական ընտրությունները դեռ շատ ջրեր կարող են հոսել, և իրավիճակը կթելադրի՝ ինչ որոշում կկայացնեն։ Ի դեպ, մինչև 2025-ի աշունը իշխանության օրակարգում է Գորիս և Տեղ համայնքները միավորելու ծրագիրը։ Սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու»։

«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
1602:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
4401:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
5900:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
7900:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
66Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
59Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
66Երեկ, 22:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
89Երեկ, 22:30