«Բագրատ Սրբազանի մայրը երկու անգամ փորձել է ընդհատել հղիությունը». զարմուհի

Ինչպես հայտնել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա կյանքի ու գործունեության մասին պատմող «Իմ հավատամքը» ֆիլմը:
Ֆիլմի ընթացքում նրա զարմուհին պատմել է, որ երբ նրա ընտանիքը նոր է հայրենադարձված եղել, ապրելիս են եղել ծանր պայմաններում: Ու երբ նրա մայրն իմացել է, որ հղի է չորրորդ երեխայով, որոշել է հեռացնել պտուղը: Բարեկամուհու հետ գնացել է ծննդատուն, սակայն աստիճաններով բարձրանալիս լսել է գերբնական ձայն: Ձայնն ասել է՝ երեխային վնաս չտաս, երեխան պիտի ծնվի, ինքը մեծ մարդ պիտի դառնա:
Ազդվելով տեղի ունեցածից՝ նրանք հետ են գնացել և կրկին եկել մի քանի օրից: Սակայն նույն ձայնը կրկին սպառնացել է. «Չանեք նման բան, ձեզ հետ վատ բան կկատարվի»: Մայրը հրաժարվել է իր մտքից, ու այդպես ծնվել է Վազգեն Գալստանյանը՝ Բագրատ Սրբազանը:

«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»․ Տիգրան Աբրահամյան
1609:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
3208:24
«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
11000:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
11800:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
117Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
128Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
164Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
203Երեկ, 19:37