Կրակոցներ՝ Երևանի քաղաքապետարանի մոտ
![]() 319 Կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ., 12:30 Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 00։15-ի սահմաններում պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտենալով՝ նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները սկսել են հետապնդել նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում, դուրս եկել մեքենայից ու փախել, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդել են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, վնասազերծել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 պարկուճ։ Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Պարզվել է, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

6 տարեկան երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
13312:36
Վենեսուելայում ԱՄՆ գործողության հետևանքով 32 կուբացի է զոհվել
20712:19
Հարավային Աֆրիկայում փառատոնի ժամանակ կայծակի հարվածից 2 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
429Երեկ, 21:40
Որպես անհետ կորած որոնվում է Գայանե Ջումանովան
317Երեկ, 21:24
Երևանում «գոլդ» համարանիշով «Hummer»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել զենքն ու կրակել
363Երեկ, 13:48
Տեսանյութ՝ գազալցակայանի պայթյունի վայրից (տեսանյութ)
318Երեկ, 11:12
Պայթյուն՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում
273Երեկ, 10:24
Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 9 վիրավոր
51503.01.2026, 16:24
