«Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են». Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջերկրածովյան ակտիվ «Անետ» ցիկլոնը աշխատանքային շաբաթվա վերջին հարվածել է Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներին հորդառատ անձրևներով և ամպրոպով։ Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Լեհաստանի հարավ-արևմուտքում, սակայն ամենաշատը տուժել է Չեխիան: Չեխիայի գրեթե ողջ տարածքում ուրբաթ օրվա երկրորդ կեսից շարունակաբար տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել և որոնց գագաթնակետն սպասվում այսօր: Երկրի մի շարք քաղաքներում և գյուղերում արդեն սկսվել է բնակիչների տարհանումը, հայտնում է Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը։
Չեխիայի հիդրոօդերեւութաբանական ինստիտուտի կանխատեսմամբ՝ անձրևները կդադարեն միայն երկուշաբթի երեկոյան։ Բոլոր գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է, իսկ մի շարք լեռնային գետերում այն արդեն դուրս է եկել ափերից։ Ուժեղ քամիներից և խոնավ հողից ընկած ծառերը որոշ հատվածներում փակել են մայրուղիներն ու երկաթուղիները: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Որոշ քաղաքներում և գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները սկսել են բնակիչներին տարհանել հեղեղված տարածքներից: Մասնավորապես, հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բռնոյում (երկրի հարավ-արևելքում) մի շարք բուհերի ուսանողներ տարհանվել են ջրով շրջապատված հանրակացարաններից։
Չեխիայում վերջին անգամ նմանատիպ ջրհեղեղներ դիտվել էին 1997 և 2002 թվականներին: Ըստ կանխատեսումների՝ այս տարվա հեղեղումներն իրենց հասցված վնասներով կգերազանցեն վերը նշված տարեթվերին եղած ջրհեղեղներին:
Չեխիայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտի (CHHMI) կանխատեսման համաձայն՝ ուրբաթից երկուշաբթի երեկոյան հանրապետության տարածքում առանձին վայրերում հնարավոր է թափվեն մինչև 300 մմ տեղումներ։
Վերջին երկու օրերին Չեխիայի որոշ քաղաքներում թափվել է ամսական տեղումների քանակի 3/4-ից ավելին: Պրահայում տեղումների քանակը կազմել է 29,1 մմ, ինչը ամբողջ սեպտեմբերին նորմայի 77%-ն է, Չեսկե Բուդեյովիցեում՝ 44 մմ կամ ամսական նորմայի 85%-ը, իսկ Բռնոյում՝ 73,5 մմ կամ ամսական նորմայի 150%»:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
9500:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
96Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
105Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
113Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
84Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
90Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
92Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
102Երեկ, 18:21