ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել. պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ»
![]() 167 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել և պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։ ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ մարզերի և մայրաքաղաքի տարածքային խորհուրդների կորիզ՝ պատգամավորներից, մարզպետներից, այլ կարկառուն ՔՊ-ականներից, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է հավաքվեն և քննարկեն ինչպես լոկալ՝ տվյալ մարզում առկա կուսակցական խնդիրները, այնպես էլ՝ բնակիչներին հուզող հարցերը և համատեղ աշխատանքի արդյունքում փորձեն հասնել դրանց լուծմանը։ Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման, ավելի սերտ համագործակցության։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարևում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլև սերտորեն աշխատել միմյանց հետ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
