«Թեժ գիծն ի՞նչ է, որ ՀԷՑ-ը չի կարողանում կարգավորել». Հայկ Կոնջորյան
![]() 167 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ., 18:54 Այսօր Ազգային ժողովում «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումներ են կայացել: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լսումների ժամանակ դժգոհեց՝ ՀԷՑ-ն անգամ թեժ գժի զանգերին ժամերով չի պատասխանում: «Այս քննարկման արդյունքները մեզ համոզեցին, որ այն խնդիրները, որոնք կան այսօր էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում, այսօրվա ստանդարտ գործիքակազմերով չեն լուծվելու: Բայց իրականության մեջ ՀՀ քաղաքացուն դա չի հետաքրքրում։ Դուք ասում եք՝ 690 միլիոն դոլար ներդրում է արել ՀԷՑ-ն այս 6-7 տարիների ընթացքում, բայց իրավիճակն ավելի է վատացել։ Գոնե մնար նույնը, կասեինք՝ հա: Ես չեմ ուզում, որ մենք մի հատ էլ հավաքվենք մի քանի տարի հետո և էլի խոսենք նույն բաների մասին, ասենք, որ ՀԷՑ-ը լրացուցիչ կես միլիոն դոլարի ներդրում է արել, բայց իրավիճակը մի քիչ էլ է վատացել։ Լավ, 6, 7, 8 տարվա մեջ մի հատ թեժ գիծն ի՞նչ է, որ ՀԷՑ-ը չի կարողանում կարգավորել։ Մարդիկ 45 րոպե, 50 րոպե, մի ժամ սպասում են եւ չեն կարողանում կարգավորել իրենց կյանքը։ Հոսանքն անջատվեց, բայց քաղաքացուն ոչ ոք չի պատասխանում: Մարդիկ ունենում են բազմաթիվ կորուստներ՝ շարքային բաժանորդներից սկսած մինչև տնտեսվարողներ»,- արձանագրեց Հայկ Կոնջորյանը։ |

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան
6709:54
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»
9209:06
Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
11809:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9908:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
18202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
15901:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
17100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
16100:18
