«Ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր ՀՀ-ն չի դնում»․ Նիկոլ Փաշինյան
![]() 211 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 11:30 «Անվտանգության մեր ընկալումը եղել է այն, որ մեր տարածաշրջանում կարող ենք բոլոր հնարավոր ուղղություններով կոնֆլիկտներ ունենալ և մեր թիկունքին կունենաք դաշնակիցներ, որի շնորհիվ տարածաշրջանում ինչ տոնայնությամբ ուզենք, կխոսենք։ Սակայն մեր մտքով չի անցել, որ մեր դաշնակիցներից յուրաքանչյուրn ունի իր շահը, և նրանք իրենց շահերի բերումով ինչպես ուզեն, կվարվեն մեզ հետ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անվտանգություն» գաղափարին։ «Անվտանգային ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Անվտանգության մասին խոսելիս չպետք է առաջին հերթին խոսել զենքի մասին, այլ մեր միջավայրում ապրելու՝ մեր կանոնների մասին։ Աշխարհում չկա երկիր և ռազմական բլոգ, որն ի վիճակի է ապահովել անվտագություն ՀՀ-ի համար։ Մեր անվտանգության երաշխիքը խաղաղությունն է և մեր կառավարության քաղաքականությունն է՝ ստեղծել այդ երաշխիքը։ Այո՛, ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈՒ բարեփոխումներ։ Նաև Ադրբեջանում է քննարկվում, որ ՀՀ-ի կողմից զենքի ձեռքբերումը նշանակում է, թե չենք ուզում խաղաղություն։ Սակայն ՀՀ-ն տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ։ Այո՛, ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քառ․ կմ, բայց ՀՀ-ն ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- ասել է Փաշինյանը՝ ասվածի լուծումը տեսնելով միայն բանակցային հարթակում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
