Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«2020-2024 թվականների ընթացքում ի՞նչն է փոխվել Փաշինյանի մեջ». Դավիթ Գրիգորյան

«2020-2024 թվականների ընթացքում ի՞նչն է փոխվել Փաշինյանի մեջ». Դավիթ Գրիգորյան
84
Երեկ, 21:42

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդարացի են վերհիշում շատերը․․․
2020 թվականին Փաշինյանը Թուրքիան անվանում էր ցեղասպան ու հայտարարում էր, որ հայերը դրա դեմ պայքարելու առաքելություն պիտի ստանձնեն։

Նիկոլ Փաշինյանի` 2020 թվականի հոկտեմբերի 1-ի գրառումը
Նիկոլ Փաշինյանի` 2020 թվականի հոկտեմբերի 1-ի գրառումը

Ինքն ասում էր, թե Թուրքիան լուծում է դեպի հյուսիս ու արևելք գնացող ճանապարհների հարցը, որ մենք ենք խոչընդոտը, որ աշխարհը մեզ պիտի հասկանա և այլն։ Հավատացեք, որևէ մեկին չեմ մեղադրում։ Իրեն՝ Փաշինյանին ևս չեմ մեղադրում։ Չեմ մեղադրում նաև մարդկանց, որոնց թվում է, թե Թուրքիան Հայաստանին դեպի ծով միջանցք է տալու, է հա ինչ կա՝ մենք էլ կարող ենք Սյունիքով ճանապարհը տալ, եթե ծովին ելք ստանանք։
Կան անգամ կոնկրետ մարդիկ, որոնք էս աբսուրդ գաղափարները դնում են շրջանառության մեջ, համոզում են շատերին, թե դա հնարավոր սցենար է։
Այսօր մի խումբ այլ մարդիկ էլ գրում էին, թե ինչո՞ւ չնկատեցիր, որ Փաշինյանը Էրդողանին տվեց «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրը, բայց նկատեցիր, որ Էրդողանը Փաշինյանին տվեց իր հեղինակած գիրքը։
Եկեք միմյանց չզվարճացնենք։ Առնվազն «քաղաքական աղանդավոր» է պետք լինել մեկի ու մյուսի նշանակությունները չհասկանալու ու չգիտակցելու համար։
2020-2024 թվականների ընթացքում ի՞նչն է փոխվել Փաշինյանի մեջ։ Արդյո՞ք հեղափոխությունն արել է մի մարդ, իսկ հիմա մենք ունենք լրիվ այլ Փաշինյան։ Չէ որ, եթե ունես սկզբունք՝ ինչ էլ լինի, չի փոփոխվում։
Կրկնում եմ, ՉԵՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ, որովհետև էս 4 տարվա ընթացքում 40 անգամ փոփոխված մարդուն ընտրել է ՀՀ բնակչության էլեկտորալ մեծամասնությունը։ Կասեք՝ է քաղաքականություն է, բա էսօր մի բան կասես, վաղը՝ մեկ այլ բան։ Բա դիվանագիտությունն էսպես են անում։
Ես էլ կլռեմ՝ կարծելով, որ նման կարծիք հայտնողների հետ բանավիճել առհասարակ չարժե։
Հ․Գ․ չի կարելի արդարդացնել ամեն սխալ, եթե «սիրում ես»։ Որքան արդարացնես ու ներես՝ այնքան կխաբվես։ Սա սովորական մարդկային հարաբերություններում է անգամ օրինաչափություն։ Թե ինչու օրինաչափություն չի դառնում մեր քաղաքացիական ու քաղաքական կեցվածքում՝ Աստված գիտե»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան