«Էրդողանի հետ հանդիպումը կազմակերպված էր ռուսական «հոսքագծով»». Հակոբ Բադալյան
![]() 251 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 22:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Երբ որեւէ մեկն ասում է, թե Փաշինյանը թուրքական կողմին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկը» եւ դա է հանդիպման կարեւորը, իրե՞ն է դնում քաղաքականապես անգետի կամ քաղաքականապես անգրագետի տեղ, թե՞ ունկնդրին: Որովհետեւ միայն քաղաքականապես անգետն ու անգրագետը կարող է լրջորեն մտածել, թե Էրդողանին կարող է հետաքրքրել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախագիծը: «Խաչմերուկի» որեւէ նախագիծ Թուրքիային կարող է հետաքրքրել այն դեպքում, երբ ինքը կանգնած է այդ խաչմերուկում եւ կարգավորում է «երթեւեկությունը»: Այլ կերպ ասած, Էրդողանին լրջորեն կարող է հետաքրքրել միայն «թուրքական խաչմերուկը»: Ես իհարկե այն տեսակետին եմ, որ Էրդողանի հետ հանդիպման գնալը, նրա գիրքը գրկած լուսանկարվելը, այն էլ Արցախի էթնիկ զտման տարելիցի եւ 44-օրյա պատերազմի տարելիցի օրերին, այդուհանդերձ խոսում է Փաշինյանի ծայրահեղ բարդ վիճակի մասին: Դարձյալ, դուրս գամ տարածված նարատիվներից, եւ համարձակվեմ մտածել, որ Էրդողանի հետ հանդիպումը կազմակերպված էր այսպես ասած ռուսական «հոսքագծով», եւ որոշակի շերտերում հակադրվում է ամերիկյան «հոսքագծով» կազմակերպված՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը: Հիշենք օրեր առաջ Գալուզին-Քըլըչ զրույցը, անմիջապես հետո Քըլըչը մեկնում է Բաքու, իսկ Գալուզինն Օվերչուկի հետ ժամանում է Երեւան: Հատկանշական է, որ Փաշինյանից առաջ Էրդողանի «Թուրքական տան» դուռն էր գնացել նաեւ Իրանի նախագահ Փեզեշկիանը: Ըստ էության, հաշվի առնելով Իրանի տրամաչափը, դա էլ յուրովի Էրդողանի «դուռը գնալ» է: Թեհրանն ու Երեւանն, այդպիսով բարձրացնելով Էրդողանին, ըստ երեւույթին, ակնկալել են իջեցնել «ճնշումը» Միջին միջանցքի հարցում: Բայց, ի՞նչ կակնկալի դրա դիմաց Էրդողանը: Կբավարարվի իրեն ցուցաբերած «պատվո՞վ», թե՞ այդուհանդերձ առաջիկայում 3+3 ձեւաչափով կքննարկվի կոնկրետ որեւէ առաջարկ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
