Կամովին կտա՝ լավ, չի տա՝ կվերցնեն․ «Հրապարակ»
![]() 198 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» կառավարությանը: Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում կառավարությունը 21 տոկոսից ավելի բաժնեմաս ունի։ Նույնն ուզում են անել նաև ՀԷՑ-ում, և այս արշավը դրանով է բացատրվում։ Կան չճշտված տեղեկություններ, որ Կարապետյանը մերժել է բաժնեմասը կամովին հանձնել, ուստի անցել են «ուժային» մեթոդին, իսկ վերջերս հաճախացած հոսանքազրկումները նպաստավոր հող են դրա համար։ ԱԺ-ում այս թեմայով 2 քննարկում են կազմակերպել, խոսել են նաեւ ՔՊ նիստերից մեկում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք՝ իրավական առումով ՀԷՑ-ի դեպքում հնարավո՞ր է նման գործարք, մինչև քանի՞ տոկոս բաժնեմաս կարող են հանձնել կառավարությանը։ Նա ասաց, որ իրեն հայտնի չէ նման քննարկումների մասին, բայց տեսականորեն ամեն ինչ հնարավոր է․ «Եթե 2 կողմն իրար հետ համաձայնության են գալիս, ես չգիտեմ՝ այդտեղ ինչ իրավական խնդիր կարող է առաջանալ, դա լինելու է քաղաքացիական գործարք, բայց բաժնետոմսերի 25 տոկոսից ավել փոխանցումը պետք է համաձայնեցվի հանձնաժողովի հետ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
