«Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից»․ Ալեքսանդր Կոչուբաև
![]() 274 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ., 14:48 Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից։ Սարգիս Գալստյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ին ասել է, որ դրանք տրվել են հարկադրանքների ներքո։ «Առաջարկ է եղել՝ կամ կնոջ հետ միասին կալանավորվել, կա՛մ նման ցուցմունք տալ և կինը չի կալանավորվի։ Սարգիս Գալստյանն էլ, ինչպես ադեկվատ տղամարդ, համաձայնել է»,-ասել է փաստաբանը։ ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վարույթում։ Ալեքսանդր Կոչուբաևը, սակայն, նշում է՝ գործի ընդդատությունն է սխալ, բայց դա դատարանի սխալը չէ։ Խնդիրն այն է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում, ուղղված է եղել Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տնտեսական և ազգային անվտանգության դեմ, սակայն, ըստ փաստաբանի, ենթադրյալ հանցանքների կատարման պահին ՀՀ ԶՈւ-երը վերահսկողություն չեն ունեցել Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Այլ խոսքով՝ պաշտպանը գտնում է, որ ՀՀ դատարանները չեն կարող քննել այս գործը։ Ըստ փաստաբանի՝ որևէ ապացույց չկա, թե ինչ տվյալ է ենթադրաբար փոխանցել Սարգիս Գալստյանը Ադրբեջանին, առհասարակ որևէ փաստաթուղթ (առավել ևս՝ պետական գաղտնիք պարունակող) չի փոխանցվել։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
