Պատահական չէ, որ այդ քրեական վարույթները սկսվել են Սրբազանի այցից հետո. «Հրապարակ»
![]() 221 Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը Մայր Աթոռի արարողություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Էջմիածին, որտեղ էլ նրա հետ զրուցել ենք: - Հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահների կողմից որոշում էր ներկայացվել փաստաթղթերի առգրավման վերաբերյալ։ Քրեական վարույթը հարուցվել է Քրօրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է հրապարակային սակարկություններում և գնումներում չարաշահումներ իրականացնելուն։ Հատկանշականն այն է, որ առգրավված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են այն աշխատանքներին ու ծրագրերին, որին մասնակցություն է ունեցել իմ ընտանիքին պատկանող ընկերությունը։ - Եվ, ուրեմն, ի՞նչ ապօրինություն է եղել, որ մտել են «Նորոգշին»։ - Որևիցե խախտում չկա, բոլոր գործընթացները գնացել են օրենքին համահունչ, իսկ «Նորոգշինի» հետ կապված քրեական վարույթն այլ վարույթ է։ Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ կապարակնքվել է արտադրամասերից մեկը, ճիշտ է, սակայն՝ բոլորովին այլ քրեական վարույթի շրջանակում։ Հատկանշական է այն, որ վարույթները սկսել են նախաձեռնել օգոստոս ամսից սկսած։ - Ինչո՞ւ, մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ Ձեր նկատմամբ վերաբերմունքը փոխվել է Բագրատ սրբազանին՝ Սյունիք այցելության ժամանակ ջերմ ընդունելու համար։ Դա ճի՞շտ է: - Ես կարծում եմ, որ քաղաքական հետապնդման ենթատեքստեր նշմարվում են։ - Այս քայլով ի՞նչ են ուզում իշխանություններն ապացուցել։ - Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ պատահական չէ, որ այդ ամենը սկսվել է սրբազանի այցից հետո»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
