«Ծառուկյանի խոսքի կարևոր տողատակը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ծառուկյանի խոսքի կարևոր տողատակը․
Մյուռոնի օրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողություններին բազմաթիվ գործիչներ էին մասնակցում:
Քաղաքական շեշտադրումների առումով բովանդակալից էր հատկապես Գագիկ Ծառուկյանի լակոնիկ հարցազրույցը:
Խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին Ծառուկյանը կարճ պատասխանեց՝ թող գաղտնիք մնա:
Մյուռոնի օրհնության արարողությունը մեր Եկեղեցու կարևոր արարողություններից մեկն է՝ ազգային միասնության, Մաքրվելու, Բարության, Նորի բաղադիչներով:
Այս համատեքստում ընտրական մասնակցության վերաբերյալ Ծառուկյանի ցանկացած այլ պատասխան, «կոնկրետ» խոսք կորցնելու էր ներդաշնակությունն օրվա խորհրդի, համատեքստի հետ:
Սրանով հանդերձ, նախընտրական ստատուս-քվոյի չբացահայտումը Ծառուկյանի կողմից ռացիոնալ ինտրիգի, սպասման միջավայր է ծնում, որն, անշուշտ, նոր՝ ավելի որակյալ քաղաքական ստատուս-քվոյի մասին է:
Գագիկ Ծառուկյանը շատ լակոնիկ ու տողատակով խոսեց նաև այսօրվա քաղաքական իրականության մասին:
Գուցե շատերի համար պարադոքսալ հնչեց, որ, մի կողմից, Ծառուկյանը Բագրատ Սրբազանին իր ընտանիքի բարեկամ է անվանում, մյուս կողմից՝ հայտնում է, որ քաղաքական առումով չի աջակցում նրան:
Դարձյալ պարադոքսալ ոչինչ չկա, եթե ուշադրություն դարձնենք այն համատեքստին, որտեղ հնչել է Ծառուկյանի խոսքը:
Իսկ այդ համատեքստի գլխավոր ֆոնը Սրբազանի հանդիպումներն էին երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:
Ահա, այս ստատուս-քվոն է, որ չի արժանանում Ծառուկյանի աջակցությանը ու դարձյալ այն պատճառով, որ նրա վերջին ելույթները «ներկա- նախկին» փակուղային շղթայից դուրս նոր ստատուս-քվոյի մասին է, որի հիմքում ոչ թե անցյալն է, այլ զարգացման հրամայականը»:

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
1013:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
2413:24
«Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ». Քրիստինե Վարդանյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
3413:18
«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին (տեսանյութ)
3613:12
Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
7913:06
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
3613:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
5212:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան (տեսանյութ)
5412:36