«Ադրբեջանի վտանգավորությունը անկանխատեսելի է»․ Տիգրան Աբրահամյան
![]() 211 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 13:54 «Խաղաղության պայմանագրի շրջանակներում, երբ արձանագրվում է որևէ պայմանավորվածություն, դրանք փաստաթղթային տեսք են ստանում, սակայն Ադրբեջանը ոչ միայն իր պարտավորությունը չի կատարում, այլև հանդես է գալիս նոր սպառնալիքներով ու պահանջներով»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում դրսևորվող մի քանի վտանգավոր մոտեցումներ․ «Առաջինը՝ ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է ակտիվ օրակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան վերադարձի մոտեցումն է։ Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալու համար, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաև պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն։ Երկրորդը՝ անհետ կորածների հարցն է։ Ադրբեջանը առաջ է տանում այն մոտեցումը, թե ՀՀ-ն թաքցնում է առաջին պատերազմի զոհերի տվյալները։ Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում, տեսականու առումով տեղեկությունը գաղտնի է, ինչն էլ անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վտանգավորությունը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
