«Եթե մայիսին չհաջողեցին, հիմա հաջողություն ակնկալել չի կարելի»․ Անդրանիկ Քոչարյան

«Իրենց համար գուցե սա հաղթանակ է, բայց հաղթանակ ինչի՞ նկատմամբ»,-«Նյուզի»-ի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանի կողմնակիցները Հանրայինի ուղիղ եթերը համարում են հաղթանակ։ «Հասարակության հետ շփումներում ճշմարտության խոսքի հետ կապված խնդի՞ր են ունեցել։ Հսկայական լրատվամիջոցներ, առավոտից երեկո, Գալստանյանի արթնանալուց մինչև քնելը, լուսաբանել են։ Պետական հեռուստաընկերությունում էլ խնդիր չի եղել, Պետրոս Ղազարյանը երեկ շեշտեց, որ միշտ զրույցի առաջարկ է եղել, խուսափել են։ Երեկ պայման դրեցին ուղերձով հանդես գալու, նորմալ է։ Սակայն ուղերձից հետո խուսափում էր պատասխանել հարցերին։ Չկար պատկերացումներ՝ քաղաքական օրակարգի մեջ իր ներկայությունը ինչի հետ է կապված»,-ասաց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ հասարակությունը պայքարի առաջնորդներին թողել է մենակ և պայքարի այս նոր փուլի հետ կապված իշխանությունը որևէ մտահոգություններ չունի։ Անդրանիկ Քոչարյանը համոզմունք հայտնեց նաև, որ պայքարը հաջողություն չի ունենալու․ «Եթե հաջողված լիներ, պետք է լիներ մայիս ամսին, եթե այն ժամանակ չեն հաջողել, հիմա որևէ հաջողություն ակնկալել չի կարելի»։

«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը․ sms եկա՞վ Կառավարությունից»․ լրագրողը՝ Լուսինե Քոչարյանին (տեսանյութ)
816:06
«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան
2015:54
«ԵՄ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցադրական հետաքրքրությունը պայմանավորված է ՌԴ-ին վնաս հասցնելու ձգտմամբ». Մասլեննիկով
4715:43
ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
5015:30
««Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար»․ Ոսկան Սարգսյան
4715:12
«Հարաբերություններ, որպես այդպիսին, չկան». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5814:54
«Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս փուլում նպատակահարմար չէ»․ Պեսկով
8514:48
Արցախցիների խնդիրների շուրջ քննարկում՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8914:24