«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո

Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի. այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
Նրա խոսքով, Ուկրաինան կարող է ֆրանսիական հեռահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանի տարածքում «ինքնապաշտպանության տրամաբանությամբ»։ Նա, սակայն, չի հաստատել, որ Կիևն արդեն օգտագործել է ֆրանսիական զենք։
«Սկզբունքը հաստատված է... Նախագահ Զելենսկիին ուղղված մեր ուղերձները դրական ընդունվեցին»,- նշել է դիվանագետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ արևմտյան դաշնակիցները չպետք է որևէ սահմանափակում մտցնեն Ուկրաինային աջակցելու հարցում և չպետք է կարմիր գծեր դնեն։ Հարցին, թե դա կարո՞ղ է նշանակել ֆրանսիական զորքերի մասնակցությունը պատերազմին, քաղաքական գործիչը պատասխանել է՝ «մենք չենք բացառում ոչ մի տարբերակ».
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ, որովհետև մեր անվտանգությունը վտանգված է: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, սպառնալիքը մեկ քառակուսի կիլոմետրով մոտենում է Եվրոպային»:
Բարրոն նաև ակնարկել է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու մասին։
«Մենք բաց ենք հրավեր ուղարկելու համար, և, հետևաբար, Ուկրաինայի ընկերների և դաշնակիցների հետ մեր քննարկումներում մենք աշխատում ենք նրանց մեր դիրքորոշումներին մոտեցնելու ուղղությամբ»,- ասել է քաղաքական գործիչը։

«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
1710:48
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
2010:42
«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան
2810:30
«Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական»․ Նաիրի Հոխիկյան
4310:18
«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
4410:12
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:00
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
14609:43