«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
![]() 251 Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 15:36 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սոցցանցերում և մամուլում շատ ակտիվ քննարկվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դնեպր քաղաքին բալիստիկ հրթիռով հարվածելու փաստը: Որն է այս իրադարձության քաղաքական համատեքստը, որն անհրաժեշտ է իմանալ, հատկապես քաղաքագիտական ոլորտի մասնագետներին: Առաջին և կարևոր հետևությունը, որ ես արել եմ, նախկինում ևս մի քանի գրառումներում և հրապարակումներում բարձրաձայնած, այն է, որ պատերազմը ունի իր կոնկրետ շահառուները, հանձինս ռազմական առումով մեծ տերությունների, որոնք գլոբալ քաղաքական գործընթացներում հենվում են ռազմական բաղադրիչի և ջերմա-միջուկային զենքի օգտագործման սպառնալիքի վրա: Այս պատերազմը հոյակապ փորձադաշտ է նորագույն զինատեսակների փորձարկման և կատարելագործման համար և՝ Արևմուտքի, և՝ Ռուսաստանի համար: Ռուսական հիպերձայնային հրթիռը որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկ, հնարավոր չէ ոչնչացնել ներկա հակահրթիռային պաշտպանության միջոցներով, որն իհարկե սենսացիա է հատկապես ԱՄՆ համար: Պատահական չէր, որ Վաշինգթոնին Մոսկվայից նախօրոք զգուշացրել էին հրթիռի կիրառման մասին, այսինքն «ոչնչացրեք, եթե կարող եք»: Արևմտյան ռազմարդյունաբերական համալիրը ևս բազմաթիվ զինատեսակների փորձարկումներ է անում՝ տանկեր, հակատանկային ականանետներ, ԱԹՍ-ներ, հեռահար հրետանի և այլն: Մի խոսքով, երբ մենք ցավ ենք ապրում զոհերի համար, ռազմարդյունաբերական հատվածը իր գործն է անում: Երկրորդ իրողությունը դա արևմտյան պատժամիջոցների քաղաքականության հանդեպ աճող անվստահությունն է: Ինչ է ստացվում, 40-50 տարի պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, ՌԴ, Իրան, Հյուսիսային Կորեա, հետ չեն մնում նորագույն բարդ տեխնոլոգիաներով արդիական զինատեսակների ստեղծման և արտադրության ոլորտում: Երրորդը իրողությունը, որն ի դեպ ևս նորույթ էր շատերիս համար ուկրաինական հացահատիկի, որպես պարենային անվտանգության համաշխարհային նշանակության գործոնի ցցուն բացահայտումն էր, պարզվեց, որ այն մեծ մասնաբաժին ունի Եվրոպայի, Աֆրիկայի և եվրասիական գուտու բազմաթիվ երկրների պարենային մատակարարումներում: Ոչ պակաս կարևոր՝ էներգակիրների հետ համեմատած: Եվ ևս մեկ բացահայտված իրողություն: Պարզվեց, որ «հանուն ժողովրդավարության» պատերազմը օգնեց դատարկել զինապահեստները հին և նոր պահանջներին չհամապատասխանող սպառազինություններից, որոնք իրենց դարն ապրած զինատեսակներ էին: Դրանց փոխարեն ռազմարդյունաբերական համալիրները նոր եկամտաբեր պատվերներ ստացան: Ոմանք հարստացան, ոմանք էլ դեռ սերնդե սերունդ ընկան պարտքերի ու վարկերի տակ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
