Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում` այրելու

«Առավոտ»-ի խմբագրություն է ահազանգել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչ 39-ամյա Արմեն Հարությունյանը՝ դժգոհելով, որ թեև Շիրակի մարզի սպանդանոցներից որևէ մեկը չի գործում, բայց իրեն փորձում են վարչական տուգանքի ենթարկել՝ ոչ սպանդանոցային միս իրացնելու համար։ «Ես իմ երկու կովին և երինջին հարկադիր մորթի եմ ենթարկել, բանկում վարկ ունեմ, ստիպված անասուններիս միսն եմ վաճառում, որ տոկոս փակեմ։ Երեկ երեկոյան հենց Գյումրի մտա, ինձ կանգնեցրեցին ոստիկաններն ու ասացին, որ պիտի վարչական տուգանքի ենթարկեն։
Այս պահին Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում եմ, Երևանից ՍԱՏՄ-ի մեքենան պիտի գա, որ տանեն, անասունների միսը այրեն։
Ինձ փաստացի 1 միլիոն դրամի վնաս են հասցնում, հարցնում եմ՝ եթե չկա սպանդանոց մարզում, ինչ ձևի սպանդանոցային մորթի ենթարկեմ, ՍԱՏՄ-ի տեսուչը պատասխանում է՝ ինձ նման հարցեր չտաք, էդ հարցերը գնացեք մարզպետարանում տվեք»,- ասել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
203Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
217Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
22217.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
22817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
31616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
31916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
25716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
24916.09.2026, 13:18