Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել երկիր
![]() 267 Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 19:30 Ադրբեջանի դատախազությունն ապօրինաբար ազատազրկված հայազգի բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չի տվել այցելել Բաքու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։ Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ՝ որպես միջազգային փաստաբանի, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով, Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով, որ դիմել են Ադրբեջանի դատախազություն և թույտվություն խնդրել, սակայն մերժում են ստացել։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
