Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու Volvo բեռնատարը

508
Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 20:18
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկների փնթի ու ոչ գրագետ աշխատանքի արդյունքում երթևեկությունը նշված վայրում մի քանի ժամ վերածվել էր խառնաշփոթի:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
11500:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
135Երեկ, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
130Երեկ, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
192Երեկ, 17:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
150Երեկ, 14:12
Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
22719.09.2026, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
23019.09.2026, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
25019.09.2026, 17:30