Storm Shadow-ն ոչնչացրել է հարյուրավոր հյուսիսկորեացի զինվորների, սպաների և գեներալի

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Storm Shadow հրթիռներով նոյեմբերի 20-ին հարձակվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանի Մարինո գյուղի ստորգետնյա հրամանատարական կետի վրա, որում, ի թիվս այլոց, եղել են բարձրաստիճան հրամանատարներ:
Այս հարձակման արդյունքում ոչնչացվել են ռուս գեներալ-լեյտենանտ Վալերի Սոլոդչուկը, ռուսական բանակի 18 սպա, ինչպես նաև 500 հյուսիսկորեացի զինվոր, ովքեր ժամանել էին Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին հայտնում է Global Defense Corp պորտալը՝ հղում անելով աղբյուրին։
Գեներալ Սոլոդչուկը ծառայում էր՝ որպես Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալ։
Բացի այդ, վիրավորվել է 33 ռուս զինվոր։ Վիրավորվել են նաև հյուսիսկորեացի երկու սպա և մի կին, ով, ենթադրաբար, թարգմանիչ է: Զոհված ռուս սպաների մեծ մասը Հարավային և Արևելյան ռազմական շրջանների ներկայացուցիչներ են եղել:
Մինչդեռ Reuters-ը հայտնում է, որ Ուկրաինան շարունակում է վերահսկել 800 քառ. կմ Ռուսաստանի Կուրսկի մարզում։ Ուկրաինայի Գլխավոր շտաբում գործակալության աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքը կրճատվել է մոտավորապես 40%-ով՝ 1376-ից հասնելով 800 քառակուսի կիլոմետրի։

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
9619:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
18317:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10515:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9515:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10014:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
28412:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
27409:49