Արտաշատի դպրոցի ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի աշակերտներին
![]() 297 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ., 20:42 Հոկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Նելլի Ն-ն իր դասաժամի ընթացքում ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ազգային երգ ու պարի դասաժամին անկարգություն անելու և դասը խանգարելու համար Նելլի Ն-ն ձեռքին եղած ջրի շշով հարվածներ է հասցրել Տ. Գ․-ի, Ն. Մ․-ի գլխին և Ն. Թ․-ի մեջքի շրջաններին, որի հետևանքով Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
