«Վերահսկել որևէ քաղաքական դերակատարի՝ հանրությունը կարող է միմիայն հարցերով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանում ապրող 3 միլիոն քաղաքացիների մեջ թերևս չկա մեկը, որին՝ շատ մեծ ցանկության, անգամ ոչ այնքան մեծ ցանկության պարագայում հնարավոր է կապել նախկին իշխանության, ներկա իշխանության, կամ նույնիսկ ապագա որևէ իշխանության հետ:
Չկա այդպիսի մեկը, չփնտրեք իզուր:
Դրա փոխարեն, փնտրեք մարդկանց, որոնք պարզապես կպատասխանեն ձեր հարցերին: Քննեք այդ պատասխանները, շուռումուռ տվեք, բերեք նոր հարցեր, ու չափեք ըստ պատասխանների, այլ ոչ թե ըստ «թելերի»:
Որովհետև, թելերը միշտ խճճելու են ձեզ, իսկ առավելագույնս վերահսկել որևէ քաղաքական դերակատարի՝ հանրությունը կարող է միմիայն հարցերով, անընդհատ հարցերով:
Պատահական չէ, որ Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական «փիլիսոփայությունը» գրեթե երեք տասնամյակի ընթացքում քաղաքական ուժերն ու հատկապես առաջնորդները պարփակել են մի ուշագրավ բանաձևի շրջանակում՝ «մեզ ավելորդ հարցեր մի տվեք, մենք գիտենք ինչ ենք անում, ձեր գործը մեր հետևից գալն է»»։

«Այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում». Տիգրան Քոչարյան
6703:06
«Երևանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն». Հակոբ Բադալյան
8602:00
«Երևանի քաղաքապետարանը չունի կայանման կանոնների վերահսկման առանձին ծառայություն». Պեդրո Զարոկյան
8400:54
«Երկրի թիվ մեկ մարդը հայրենիքի պաշտպանն է». Տիգրան Աբրահամյան
8100:42
Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
22400:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
88Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
85Երեկ, 23:30