«Ավելի փակ բանակ մենք չենք ունեցել, իսկ մահերը շարունակվում են». Ժաննա Ալեքսանյան
![]() 251 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 02:12 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեց տարի առաջ, այսպես կոչված հեղափոխությունից հետո, համոզված էի, որ նոր եկածները առաջին հերթին կբարեփոխեն բանակը, կփրկեն մարդկային կյանքեր, Զինվորի կյանքը։ Մնացած փոփոխություները կապում էի սրա հետ։ Եթե մարդկային կյանքը չես արժևորում, ուրեմն ուրիշ բան չես անի։ Սա շատ արագ հայտնի դարձավ, տեսանք, որ ոչ մարտական պայմաններում մահերը շարունակվում են և չկա արձագանքն իշխանության։ Ավելին, մահերի թիվն ավելին դարձավ, քան նախկինում էր։ Ոչ մի մտահոգություն, ոչ մի հրապարակային խոսք ոչ վարչապետի, ոչ էլ նրա նախարարի կողմից այս մասին չի հնչել։ Մենք տեսանք մեկ այլ բան՝ ինչպես են սույն պաշտոնյաները հրապարակայնորեն մեղադրում որդուն դեռ հողը չդրած զոհի ընտանիքին (ձնաբուքի դեպքը)։ Եվ հիմա մահերը շարունակվում են ու չկա մեկը, որ ասի՝ մի սպանեք։ Ավելի փակ բանակ մենք չենք ունեցել։ Բանակը փակել են ու բանալիները դրել գրպանները։ Ցավակցում ենք երեկ բանակի բարքերին զոհ դարձած զինծառայող Վահե Հարությունյանի ընտանիքին և հարազատներին»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
