Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեր երկրի այս վիճակից դուրս գալու առաջին պայմանն իռացիոնալ տգիտության ճահիճից դուրս գալն է». Վահրամ Մարտիրոսյան

«Մեր երկրի այս վիճակից դուրս գալու առաջին պայմանն իռացիոնալ տգիտության ճահիճից դուրս գալն է». Վահրամ Մարտիրոսյան
229
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 03:06

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դինոզավրերի ժամանակներից սկսած Կազմակերպում VS Ռեսուրս պայքարում միշտ առավելությունը եղել է Կազմակերպման կողմը։
Հզոր պետությունները, հաղթած պատերազմները, հաջոողված բիզնեսները արդյունք են ավելի բարձր կազմակերպչական ձևի, այլ ոչ թե հիմքում դրված մեծ ռեսուրսների։ Ու ընդհանրապես, ռեսուրսն էլ է հետևանք կազմակերպվածության։ Այսինքն, կազմակերպչական ձևն է գեներացնում անհրաժեշտ ռեսուրսը։
Եթե այս բնության պարադիգմը չգործեր, ապա աշխարհում հիմա կլինեին մեկ ազգ կամ դինազավրեր։ Անիմաստ կդառնային բորոր բիզնես մտահաղացումները, որովհետև միշտ շուկայում արդեն առկա են ավելի մեծ ռեսուրսների տեր ընկերությունները։
Ստարտափերի իմաստն էլ է հենց դրանում կայանում, որ հիմնադիրները պետք է կարողանան իրենց ավելի բարձր կազմակերպվածության, էնտուզիազմի ու մոտիվացիայի շնորհիվ հաղթեն տրիլիոնների կապիտալ ունեցող կորպորացիաներին։ Ցուկերբերգն էր ասում՝ որ ամենամեծ ռիսկը հենց այդ փոքր էնտուզիաստներից է գալիս։
Ու այս բնության պարադիգմը Հայաստանում դեռ պետք է ապացուցես. «Ապե դու տեսե՞լ ես թուրքերը քանի միլիոն են, իսկ մենք քանի, ապե կարևորը զենքն ա, ո՞նց կարաս զենքով զիջես ու դու հաղթես, ո՞նց էլի, ո՞նց, էս ինչ անտրամաբանական բաներ ես ասում»։
Մեր երկրի այս վիճակից դուրս գալու առաջին պայմանը՝ իռացիոնալ տգիտության ճահիճից դուրս գալու մեջ է։ Ռացիոնալ միջավայրում մարտահրավերների լուծումները իրար հետևից են երևալու»։