Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությունը
![]() 1025 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 01:00 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցային քաղաքականությունը։ Այդ մասին նա հայտնել է հոկտեմբերի 8-ին լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում հրապարակված տեսանյութում: Ալիևի խոսքով, միջազգային հանրությունը պետք է կոնսոլիդացված դիրքորոշում ցուցաբերի այս հարցում։ «Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունն իրավունք չունի գոյություն ունենալու, հատկապես, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են և կիրառվում են բոլորովին անհիմն և ընտրովի։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների և կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է համախմբված արտահայտի իր դիրքորոշումը»,- ասել է նա։ Ադրբեջանի նախագահն հիշել է, որ պատժամիջոցներ Բաքվի նկատմամբ կիրառվել են 1992 թվականին «Հայաստանը շրջափակելու շինծու մեղադրանքով, այն ժամանակ, երբ ադրբեջանական տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ»։ Սակայն պատժամիջոցները չեղարկվել են 2001թ.: Ալիևը նշել է, որ այն ժամանակ ԱՄՆ-ին անհրաժեշտ էր օդային, ցամաքային և ծովային բեռները տարանցել Աֆղանստան։ «Եվ ամեն տարի Միացյալ Նահանգների նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից, իր որոշմամբ չեղարկում էր այդ պատժամիջոցները մինչև այն պահը, երբ ԱՄՆ-ն փախավ Աֆղանստանից։ Սրանից հետո մեր նկատմամբ կրկին պատժամիջոցներ կիրառվեցին։ Երբ ես նրանց (ԱՄՆ- խմբ.) մեղադրեցի երախտամոռության մեջ, կարծում եմ, որ սա ամենադաժան բառը չէ, որը կարելի է օգտագործել այս համատեքստում»,- եզրափակել է Ադրբեջանի ղեկավարը։ |

«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան
16600:06
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
177Երեկ, 22:18
ԱԱԾ նոր փոխտնօրեն է նշանակվել
138Երեկ, 21:54
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան (տեսանյութ)
177Երեկ, 21:12
«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»․ Աննա Հակոբյան
239Երեկ, 20:48
«Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցին լուծում տալուց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
237Երեկ, 20:00
«ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն»․ Հակոբ Բադալյան
169Երեկ, 19:42
Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Միացյալ Նահանգներ
429Երեկ, 18:41
