Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Հրապարակ»
![]() 213 Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, ՔՊ-ական պատգամավորները, որոնք նշանակման օրվանից լեզու չգտան մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քանի որ նա լավ հարաբերություններ հաստատեց ընդդիմադիր համայնքապետերի հետ, այժմ իրենք են նույնն անում։ Մինչ մարզպետը՝ կալավանցի Ռոբերտը, արձակուրդում է, նրա աթոռին աչք դրած Դավիթ Դանիելյանը՝ մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ, շրջում է համայնքներում, շփվում ընդդիմադիր համայնքապետերի հետ: Նրան ուղեկցում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ի դեպ, Քաջարանի համայնքապետարանը քաղաքի տոնի առիթով տոնական ձևավորումը վստահել էր պատգամավորի եղբորը՝ նկարիչ Արամ Դանիելյանին, նրա գեղանկարներն էլ նվիրում էին պարգևատրողներին։ Թերևս Դավիթ Դանիելյանը հասկացել է, որ պետք չէ արհամարհել համայնքապետերին, քանի որ ժողովուրդը նրանց է ընտրել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
