Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Իսրայելի հնարավոր պատասխանը Իրանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիեռը հայտնել է, որ նրանք քննարկել են Իսրայելի հնարավոր պատասխանը Իրանին։
Բայդենը նշել է, որ Իսրայելի պատասխանը պետք է համաչափ լինի։ Կողմերը քննարկել են նաև դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը։
«Նախագահը հաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլլահ»-ից, որը միայն անցած տարվա ընթացքում հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ Բայդենն ընդգծել է, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը, մասնավորապես՝ Բեյրութի խիտ բնակեցված շրջաններում։ ԱՄՆ նախագահը նաև շեշտել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը: Ըստ հաղորդագրության՝ կողմերը նաև քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելուն ուղղված դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին և դեպի հյուսիս մուտքի հնարավորությանը, այդ թվում՝ Հորդանանից միջանցքի անհապաղ վերականգնման միջոցով։

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
6909:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
13101:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
12500:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
12800:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12800:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
98Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
140Երեկ, 22:54