«Երևան սիթի» ցանցի տնօրենին դանակահարել են. վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 13-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է՝ որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։

Մոտ 130 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայի մերձակայքում լաստանավի խորտակման հետևանքով
207Երեկ, 19:12
Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ
127Երեկ, 17:54
Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
176Երեկ, 11:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
195Երեկ, 10:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 10:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
161Երեկ, 09:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
19912.09.2026, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
25212.09.2026, 11:24