«Տարին 80-ից ավելի զոհ է տալիս ոչ-մարտական իրավիճակում, լսե՞լ եք` Պապիկյանը ծպտուն հանի». Սևակ Հակոբյան
![]() 304 Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ., 01:36 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը. «Մի անգամ անդրադարձել էի էսօրվա իրականությունը բնութագրող դեպքի․ Գավառում տեղի էր ունենում ֆեստիվառ փառատոն, որը կազմակերպել էր իշխանությունը, ու բանակում երկու զոհ ունեինք Գերարքունիքի մարզից։ Տղերքի դիերը բերելը համընկել էր փառատոնին, ու երկու զոհի դին հրապարակի մոտով անցնում է ժողովրդի տռճիկ տալու ժամանակ, երգերի ներքո։ Հենց նման մի բան էլ երեկ տեղի ունեցավ։ Երեկ, երբ Երևանում տաշի-տուշի էր, Երևանի տոնն էին նշում, զորամասերից մեկում զոհվեց 19-ամյա զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանը։ Ասում են՝ ինքնասպան է եղել։ Օրերս՝ Հոկտեմբերի 6-ին, էլի զորամասերից մեկում զոհվեց Վահե Բագրատի Հարությունյանը, էլի ասացին՝ ինքնասպան է եղել։ Երեկ այսպես կոչված պաշտոնական այրերից շնորհավորանքի խոսքեր լսեցինք, բայց ոչ մի խոսք ևս մեկ զոհի մասին, ևս մեկ սևազգեստ դարձրած ընտանիքի մասին։ Տարին 80-ից ավելի զոհ է տալիս ոչ-մարտական իրավիճակում, լսել ե՞ք Պապիկյանը ծպտուն հանի, ցավակցի։ Բացեք իր նախարարության հաղորդագրությունները․ նույն 4 տողը պատրաստի պահում են՝ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում է․․․»։ Մենակ առաջին տողն է, որ փոփոխվում է՝ ամսաթիվը, ժամը և զոհի անուն-ազգանուն-հայրանունը։ Հերիք չէ՞ վշտակցեք ու սպասեք հաջորդ դեպքին։ Պապիկյանը ախռանայով, շարասյունով է երթևեկում, լրագրողները խորհրդարանում հարց են տալիս, ասում է՝ սա տեղը չէ, Եռաբլուրում հարց են տալիս, ասում է՝ օրը չէ ու հերթով զոհ է տալիս զինվորներին։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
