«Ուղիղ հարց եմ տալիս` որտե՞ղ է այդ թմրանյութը». Ագնեսա Խամոյանը` Արմեն Աբազյանին
![]() 323 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ., 18:49 ԱԺ-ում լսումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. «ԱԱԾ-ն հենց ինքն իր հաղորդագրության մեջ հայտարարեց, որ հայտնաբերվել է մեկ տոննա կոկային, դուք ասում եք՝ մո՛տ մեկ տոննա: Այնուհետև պարզվում է, որ շուրջ 230 կիլոգրամը պակասել է: Մեկուկես տարի է անցել, որևէ անձ կալանավորված չէ: Այդ թմրանյութը ո՞նց է հասել Երևան՝ անցնելով մաքսայինով, ու մաքսայինի որևէ աշխատակից որևէ կարգավիճակ չունի: Այդքան հե՞շտ է մեր երկիր նման քանակությամբ թմրանյութ ներմուծելը: Եվ, ի վերջո, շատ ուղիղ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է այդ թմրանյութը հիմա գտնվում»: Արմեն Աբազյանն էլ պատասխանեց. «Վերջին անգամ եմ պատասխանում այդ հարցին: Դուք հենց ինձ տեսնում եք, նույն հարցը տալիս եք: Դուք գիտեք, որ կան մաքսային ուղիներ՝ կարմիր, կանաչ և դեղին: Նշված ընկերությունը, քանի որ երկար տարիներ ներկրել է նշված մթերքն առանց որևէ կասկածի տեղիք տալու, ինքն անցել է կանաչ ուղով և զննման չի ենթարկվել: Թմրանյութերը եղել են 42 արկղ, յուրաքանչյուրի կշիռը՝ 20-25 կգ: Դրա համար նախնական հաղորդագրության մեջ նշվել է՝ մոտ 1 տոննա: Այնուհետև մեկ շաբաթ անց կշռելուց հետո հստակեցվել է՝ 788 կգ-ի մասին է խոսքը: Մնացած հարցերը նախաքննական գաղտնիք են: Անհոգ եղեք, ոչ ոք ոչ մի տեղից ոչ մի գրամ չի վերցրել, չի իրացրել: Մի հատ էլ գրավոր կգրեմ, կտամ ձեզ, որ պահեք ձեզ մոտ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
