Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վրաստանի իշխանությունների արտահայտած մտահոգություններն առնչվում են նաև ՀՀ-ում տեղի ունեցողին»․ Վահե Սարգսյան

«Վրաստանի իշխանությունների արտահայտած մտահոգություններն առնչվում են նաև ՀՀ-ում տեղի ունեցողին»․ Վահե Սարգսյան
199
Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 17:12

Պատմաբան, խմբագիր վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «ՀՀ լրատվական դաշտն ահազանգում է, որ վերջին փուլում ահավոր չափերի է հասել Ֆեյսբուք սոցիալական ցանցում առկա գրաքննությունը, և ինչ-որ «դատավորների» արձակած «վճիռների» պատճառով տարիներով գործող էջերը արգելափակվում են:
Փաստենք, որ տվյալ օպերացիաների մասին, որոնք իրականացվում են ՀՀ լրատվական դաշտի դեմ, և, զարմանալի զուգադիպությամբ թիրախում հենց Փաշինյանի խմբակին ընդդիմադիր ԶԼՄ-ներն են, 2024 թ. ապրիլին կոնկրետ հայտարարել են Վրաստանի իշխանությունները, ովքեր այդ փուլում կրկին ասպարեզ բերեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, իսկ Արևմուտքից սնվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները սկսեցին հերթական հակապետական հիստերիան:
Վրաստանի իշխանությունների արտահայտած մտահոգությունները կոնկրետ առնչվում են նաև այսօր ՀՀ-ում տեղի ունեցողին: Այսպես, ապրիլի 8-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ քաղաքական կուսակցությունների հետ կապված «Factcheck» և «Առասպելների դետեկտոր» հասարակական կազմակերպությունները գրաքննություն են իրականացնում սոցիալական ցանցերում։
Այս կազմակերպությունների թիկունքում կանգնած են նախկին փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն և Թամար Կինցուրաշվիլին, ով նախորդ կառավարության օրոք զբաղեցնում էր Վրաստանի հանրային հեռարձակողի տնօրենի պաշտոնը։
«Սա ցույց է տալիս ձեռագիրը և արժեքները, այսինքն՝ ոչ թափանցիկությունն ու գրաքննությունը. սա Եվրոպան է այս մարդկանց համար, հենց այդպես են դա ներկայացնում մեզ, և հակառակ հայտարարություններն այն են, ինչ դուք շատ լավ գիտեք», - ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ոչ թափանցիկությունն ու գրաքննությունը բացարձակապես անընդունելի են։
Տվյալ փուլում Վրաստանում մեծ աղմուկ բարձրացավ նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին տեղեկատվությամբ պաստառների՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից արգելափակվելու պատճառով:
Իշխող «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտնել էր, որ «Մետան» կեղծ տեղեկատվություն է ստացել Վրաստանից, և այդ, Մդինարաձեի որակմամբ, շատ սպեկուլյատիվ տեղեկությունները տրամադրել են նրանց պայմանագրային ընկերությունները՝ կապալառուները, Վրացական բարեփոխումների ասոցիացիայի հիմնադիր, նախկին փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեի և այլոց գլխավորությամբ։ Նրա խոսքով, Վրաստանում օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքի հակառակորդները փաստարկներ չունեն, ինչի պատճառով էլ փորձում են արգելափակել իշխանությունների փաստարկները։
Ահա թե ինչու են ՀՀ-ում արագորեն ծնվել Կապանաձեներն ու Թամարները, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրություններից ու Վրաստանի միանգամայն պետականամետ, հավասարակշիռ ու ծանրակշիռ քաղաքական ուղեգիծ բռնած իշխանությունների հաղթանակից հետո իրապես սև օրեր են սկսվելու Արմուտքի գործակալական ցանցի համար, որոնց սկսելու են ֆինանսավորել ու կոորդինացնել արդեն ՀՀ-ից»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան