Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Անպատվության և անասնության ավելի ցցուն օրինակ դժվար է գտնել»․ Հայկ Մարտիրոսյան

«Անպատվության և անասնության ավելի ցցուն օրինակ դժվար է գտնել»․ Հայկ Մարտիրոսյան
276
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 13:12

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով․ «Անպատվության և անասնության ավելի ցցուն օրինակ դժվար է գտնել:
Կենդանական մակարդակում դատողները համարում են, թե լավ են անում, որ հայկական Արցախի նուռն են վաճառում: Ոչինչ որ վրան թուրքերեն անունն են գրում՝ Ղարաբաղ:
Բայց վաճառվողն այլևս հայկական պտուղ չէ: Վաճառվողը թշնամու պտուղն է, իսկ շահույթը գնում է թշնամու գրպանը: Այսինքն՝ իսկական տիրոջից խլվածի համար հիմա իսկական տերը վճարում է խլողին ու հարստացնում նրան՝ իր իսկ ապրանքի համար, որի տերն այլևս ապօրինաբար ինքը չէ: Բայց քանի որ տիրոջ մտածողությունը կենդшնшկшն մակարդակի է՝ ինքը անաuունին հատուկ հույզերով է մտածում ու դատում - «դե պտուղը Հայաստանի կորուսյալ մասից է, ուրեմն առնեմ ու հրաշալի է, որ վաճառվում է: Հետն էլ գովազդենք թե որտեղինն է: Որովհետև մենք շատ ենք ու վաճառողն էլ, գնողս էլ նույն մակարդակի և ուղեղի ենք»:
Երկրորդ՝ ուրեմն արդեն սրանք սկսել են ոչ միայն մեծ թափով առևտուր անել Թուրքիայի հետ (Հայաստան ներկրվող ապրանքների գերակշիռ մեծամասնությունն այլևս թուրքական է), այլև արդեն Ադրբեջանի հետ: Դե փողը սրանց համար հոտ չունի: Եվ անգամ ներկված չէ шրյшմբ: Եվ իրենց պաշտած առևտուրը բարեհաջող անում են իրենց ցեղшuպшնողների հետ:
Սրանք հեռանալու են պատմության թատերաբեմից: Պատմությունն արդար է և այս հարցում արդարադատություն հաստատ լինելու է»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան