Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այգին մթության մեջ է, հիմա էլ չասեն՝ Երևանը դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է Երևանը». Աննա Ավետիսյան

«Այգին մթության մեջ է, հիմա էլ չասեն՝ Երևանը դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է Երևանը». Աննա Ավետիսյան
267
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 22:12

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի կենտրոնում գտնվող՝ «Միսաք Մանուշյանի» անվան այգին հայտնվել է մթության մեջ։ Այն, որ Երևանի լուսավորության անվան տակ հսկայական գումարներ է դուրս գրում քաղաքային իշխանությունը, կասկած չունեմ։
Միակ մտավախությունս այն է, որ հիմա էլ չասեն՝ Երևանը դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է Երևանը։ Ի դեպ, սրանց մոտ ամեն ինչ թարս է, ցերեկային ժամերին հաճախ տեսնում ենք վառվող լապտերներ, իսկ երեկոյան ժամերին, փաստորեն, մթություն է տիրում։
Ակամայից հիշեցի 1990-ականները»:

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան