Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արման Թաթոյանն ամփոփել է Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վերադարձի թեմայի շուրջ քննարկումները

Արման Թաթոյանն ամփոփել է Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վերադարձի թեմայի շուրջ քննարկումները
267
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 23:42

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և արցախահայերի վերադարձի թեմայի շուրջ քննարկումները. «Հոկտեմբերի 15-ի քննարկումները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես՝
- փաստեր հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականության վերաբերյալ.
- փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ.
- Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձ.
- հայ ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգության մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականություն.
- Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների՝ հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտություն.
- ադրբեջանական հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն:
Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը եւ Գառնիկ Քերքոնեանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով:
Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նույն օրը հանդիպում է եղել նաև Համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորներ»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան