Սեպտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է
![]() 285 Կիրակի, 20 հոկտեմբերի, 2024 թ., 01:12 2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով, տեղեկացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվել է խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ Համեմատաբար շոգ եղանակներ են դիտվել սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ օդի առավալեգույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում հասել են 35-37°C-ի։ Որպես համեմատություն՝ 2022 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում գրանցված օդի առավալեգույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում կազմել են 39-40 °C, իսկ Մեղրիում՝ մինչև 40․8 °C։ 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 16․4 °C՝ գերազանցելով նորման 3․2 °C-ով, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4 °C միջին ամսական ջերմաստիճանով։ Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմել է 111․4 մմ, նորմայից գրեթե 4 անգամ ավելի, իսկ ամենաչորը 2007 թվականի սեպտեմբերն էր՝ ընդամենը 1․7 մմ տեղումների քանակով։ Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սկսած 1935 թվականից՝ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․6 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 5 մմ-ով ։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
